Մարմարի ծովում հոկտեմբերի 3-ին 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումները զգացել են Ստամբուլում, ինչը խուճապ է առաջացրել քաղաքի մի շարք շրջաններում, հաղորդում է CNN Turk-ը:
Ստորերկրյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով երեկոյան ժամը 22:49-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 7,7 կմ խորության տակ: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:




























