Լոս Անջելեսում միլիոնատերերից հարկ կգանձեն: Հենց այդ միջոցներով է քաղաքը մտադիր լուծել անօթեւանների խնդիրը, փոխանցում է Independent-ը:

Տարեկան մեկ դոլարից  շատ եկամուտ ունեցող քաղաքացիները պետք է 1 տոկոս հարկ վճարեն հօգուտ աղքատների: Տեղական իշխանությունների գնահատմամբ՝ հարկը կարող է տարեկան 243 մլն դոլար եկամուտ բերել: Այդ գումարը բավական կլինի 46 հազար անտունների բնակարանով ապահովելու համար:

Հարկի սահմանման հարցը պլանավորվում է քվեարկության դնել բնակչության շրջանում այս տարվա նոյեմբերին: Բացի այդ, հարկի սահմանման համար անհրաժեշտ է նաեւ Քալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունի համաձայնությունը: