Վերջին 5 տարում աշխարհում լուսավոլտային արեւային կայանների ընդհանուր հզորությունը 42 տոկոսով աճել է: Այս մասին հայտնում է Forbes-ը՝ վկայակոչելով Renewables 2016 Global Status Report-ը: 2015-ին վերականգնվող էներգիայի հզորության աճը ռեկորդային է եղել՝ 147 գիգավատտ: Էներգակիրների համաշխարհային գների անկումը դրան չի խանգարել:
Լուսավոլտային արեւային կայանների ընդհանուր հզորություն աճել է 50 գիգավատտով՝ հասնելով 227-ի: Հիմնական աճն ապահովել է Չինաստանը՝ 15.2 ԳՎտ:
Հողմային էներգիայի օբյեկտների հզորությունը կազմել է 433 ԳՎտ:
Համեմատության համար նշենք, որ ամբողջ Հայաստանում էլեկտրաէներգիայի ընդհանուր հզորությունը 1000 անգամ քիչ է՝ 4 200 ՄՎտ:
2015-ին վերականգնվող էներգիային բաժին է ընկել ամբողջ համաշխարհային սպառման 19.2 տոկոսը: Այս ցուցանիշը վերջին տարիներին չի աճում:
Նույնը կարելի է ասել նաեւ վերականգնվող էներգետիկայի ժամանակակից տեսակների մասին՝ քամու, արեւի, բիոզանգվածների, գեոթերմալ էներգետիկայի: 2015-ին դրանց ընդհանուր բաժինը կազմել է 1.4 տոկոս, իսկ 2012-ին՝ 1.2:





























