Հորդանանում փախստականների ճամբարում գրոհի հետեւանքով հինգ մարդ է սպանվել: Այդ մասին հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Հորդանանի մայրաքաղաքում: 

Իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են կոչում: Ճշտվում է, որ ահաբեկչական գործողության թիրախը ճամբարի տարածքում հատուկ ծառայությունների գրասենյակն էր: