Մալդիվյան Հանրապետության նախկին փոխնախագահ Ահմեդ Ադիբը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել ահաբեկչության մեղադրանքի համար:
Ադիբին կալանավորել էին անցյալ տարվա հոկտեմբերին պետության ղեկավարի դեմ ենթադրյալ դավադրություն կազմակերպելու համար: Նրան կասկածում էին նաեւ զանգվածային հակակառավարական բողոքի ակցիաների մեջ, հայտնում է BBC-ն:
Ադիբը 2013-ից հետո, երբ Մալդիվների նախագահ էր դարձել Աբդուլլահ Յամինւ, դարձավ 4-րդ բարձրաստիճան պաշտոնյան, որին ահաբեկչության մեղադրանքով ազատազրկման են դատապարտել:
Ավելի վաղ 13 տարվա բանտարկության էին դատապարտել նաեւ երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Նաշիդին: ՄԱԿ-ը եւ շատ իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարել էին, որ Նաշիդի դեմ գործը քաղաքական դրդապատճառներ ունի:





























