Սերժ Սարգսյանի հոկտեմբերին Թուրքիա մեկնելուց հրաժարվելը շատ պարզունակ քայլ կլինի ստեղծված իրավիճակից դուրս գալու։

Այս մասին NEWS.am- թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Գեւորգյանը։ Նրա խոսքով, սա հենց այն քայլն է, որին ձգտում եւ սպասում են Բաքվում եւ Անկարայում։ «Թուրքիա այցելելու մերժումից հետո հայ-թուքական երկխոսության նոր պատմության էջը կփակվի, ինչի համար Ադրբեջանում շատ կուրախանան»,-նշեց փորձագետը։

Նա կարծում է, որ Հայաստանի նախագահը անպայման պետք է մեկնի խաղը դիտելու եւ այնտեղ հայտարարի, որ հայկական կողմը, ի պատասխան ադրբեջանական եւ թուրքական քազաքական գործիչների ապակառուցողական հայտարարություններին եւ գործողություններին, նորից բարի կամք է դրսեւորում ։

«Այսօր թուրքական կողմը նախագահ Աբդուլլա Գյուլի այցը Երեւան ներկայացնում է իրենց կողմից արված կառուցողական քայլ, ամբողջությամբ անտեսելով այն փաստը, որ Գյուլը չեր կարող գալ Հայաստան առանց հրավերի։ Այս կերպ Թուրքիայի կառուցողական քայլին կհաջորդի հրավերը ուղարկած Երեւանի բարի կամքի դրսեւորումը»,- ընդգծեց Գեւորգյանը։ Դրա հետ մեկտեղ փորձագետը նշեց, որ Թուրքիա կատարելիք այցը եւ ֆուտբոլային խաղի դիտումը չի կարող լինել ինքնանպատակ միջպետական հարաբերություններում, թերեւս այդ պատճառով Հայաստանի նախագահը ժամանակին նշել էր, որ ֆուտբոլը ֆուտբոլ, բայց սահմանները բացել է պետք։

«Եթե սահմանների բացման գործընթացը կապվի ղարաբաղյան հակամարտության հետ, ապա Հայաստանի նախագահը ոչինչ չունի խոսելու Գյուլի հետ։ Ղարաբաղյան հակամարտության մասին Հայաստանը Թուրքիայի հետ չի խոսի, բայց ահա հենց դրան են դրդում թուրքական քաղաքական գործիչները՝ միմյանց կապելով այդ երկու հարցերը»,-շարունակեց նա։

Նրա խոսքերով, հայ-թուրքական երկխոսությունը կարող է կայանալ միայն «ճանապարհային քարտեզի» շրջանակներում՝ երկու պետությունների արտգործնախարարությունների համաձայնությամբ։ — «Քարտեզից դուրս քննարկելու ուրիշ բան չկա»։ Ամեն դեպքում, քաղաքագետի խոսքով, Թուրքիա գնալու մերժումը կդառնա «նվեր» ադրբեջանական եւ թուրքական կողմերի համար, որոնք Երեւանի այս քայլը անմիջապես կորակավորեն երկխոսությունից խուսափելու փորձ, չնայած՝ իրականում այն կլինի Բաքվի եւ Անկարայի համակարգված քայլերը ձախողելու, տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ քրտնաջան աշխատանքի լավ արդյունք։

Փորձագետի տեղեկություններով, օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ հեռախոսային զրույց է ունեցել, որի ընթացքում քննարկել են քայլեր, որոնք ուղղված են լինելու Հայաստանի նախագահի Թուրքիա կատարելիք այցի ձախողմանը։ «Դա բավականին լուրջ խնդիր է եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, քանի որ այդ հարցում երկուսի վրա էլ ուժեղ ճնշում կա»- կարծում է Գեւորգյանը եւ նշում, որ այս պայմաններում "հայկական դիվանագիտությունը չպետք է պարզունակ քայլեր անի։ «Թուրքիայի հետ երկխոսությունը, ի հակառակ իր կամքին, այնպիսի մի քայլ կլինի, որը կողջունի ողջ աշխարհը։ Իսկ Թուրքիայի „ճանապարհային քարտեզի“ պայմանները իրականացելուց հրաժարումը կնկատվի եւ կքննադատվի միջազգային հասարակության կողմից»։

Դրա հետ մեկտեղ, քաղաքագետի խոսքերով, Թուրքիա մեկնելու մերժումը պատճառ կլինի, որ ընդդիմությունն առավել շատ քննադատի Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության կուրսը։ "Ինչպես աշխարհի ցանկացած այլ երկրում, Հայաստանի ընդդիմությունը եւս գործում է որքան վատ, այնքան լավ սկզբունքով։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման երբեմնի կողմնակիցներն այսօր Սերժ Սարգսյանին կոչ են անում հրաժարվել Թուրքիա մեկնելուց, մյուսները ընդհանրապես առաջարկում են ուտոպիստական տարբերակներ, փորձելով արմատականացնել հասարակությանը։ Հայկական ընդդիմության գործողությունների մեջ պրիմիվիզմի տարրեր կան եւ բավական նենգ դիտավորություններ։ Ընդդիմությունը փորձում է հնարավորինս շուտ փաստել հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման նախաձեռնության, այսպես կոչված՝ «ֆուտբոլային դիվանագիտության», ձախողումը, իսկ հետո, ինչպես ասում են, «ինձնից հետո թեկուզ ջրհեհեղ»,- եզրափակեց քաղաքագետը։