Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին Եվրոպայի որոշ երկրներում ահաբեկչական գործողությունների ահագնացած վտանգի մասին: Ըստ հաղորդագրության, որոշ երկրներում, ներառյալ Գերմանիան եւ Ֆրանսիան, ահաբեկչության վտանգը մեծացել է:
Վտանգի նոր մակարդակը հիմնված է այն տեղեկության վրա, որ ԱԳՆ-ն ստացել է տարբեր աղբյուրներից, մասնավորապես հետախուզական եւ դիվանագիտական շրջանակներից, նաեւ տեղերում հավաքած տվյալներից:
Բրիտանական իշխանությունների նախազգուշացումը հաջորդել է ԱՄՆ Պետքարտուղարության համանման քայլին, որն ամերիկացիներին նախազգուշացրել է զերծ մնալ Եվրոպա այցելելուց:



























