Ղազախստանի տարածքում հունիսի 6-ին ահաբեկչական սպառնալիքի դեղին աստիճան է հայտարարվել, որը համարվում է չափավոր եւ երեք բալանոց համակարգում ամենացածրը: Որոշումը կայացվել էր նախօրեին Ակտոբեում ծայրահեղականների կողմից զինագործական խանութի եւ զորամասի վրա հարձակվելու պատճառով, հայտնում է Tengrinews-ը:
Համապատասխան ծանուցումը բնակիչներին ուղարկել են կարճ հաղորդագրությունների միջոցով:

Մինչեւ այս պահը Ղազախստանում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը զրոյական էր համարվում: Ընդ որում, հենց Ակտոբե քաղաքում ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն՝ կարմիր աստիճան է սահմանվել: