Գերմանիայի կառավարությունը պատասխանել է Բունդեսթագի թուրք պատգամավորների դեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարձակումներին, գրում է Süddeutsche Zeitung-ը:

«Այն, որ Բունդեսթագի որոշ պատգամավորներ ահաբեկչության մեջ են մեղադրվում, մեզ համար բացարձակ անհասկանալի է:

Բունդեսթագն ինքնուրույն որոշում է կայացրել: Այդ որոշումը պետք է հարգվի, եւ այդ իմաստով էլ Անգելա Մերկելը զրուցել է Թուրքիայի նախագահի հետ»,- ասել է Անգելա Մերկելի խոսնակ մամուլի խոսնակ Ստեֆան Զայբերթը:

Հիշեցնենք, որ  Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը ընդունելուց հետո Էրդողանը Գերմանիայի խորհրդարանի թուրք պատգամավորներն մեղադրել էր Գերմանիայում PKK-ի շահերին ծառայելու մեջ: