Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցային գործընթացը գործնականում դադարեցվել է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պետնախարար եւ Եվրամիության հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղըշը:
«Բանակցությունները դադարեցվել են քաղաքական ինտրիգների պատճառով, որոնց հետ չէր բախվել ԵՄ անդամության թեկնածու եւ ոչ մի երկիր»,- ընդգծել է Բաղըշն ու հավելել. «Նման մոտեցումը անարդար է եւ չհիմնավորված: Թուրք ժողովուրդն ավելի է հիասթափվում ԵՄ անդամ դառնալու իր ձգտման մեջ»:
Նշենք, որ Անկարան ԵՄ անդամության բանակցություններն սկսել է 1995-ին:





























