Անցած կիրակի տեղի ունեցած ընտրություններին ձայների հաշվարկը իշխող Ինստիտուցիոնալ-հեղափոխական կուսակցության (ԻՀԿ) համար անսպասելի արդյունք է տվել. 12 նահանգից յոթում, որոնցում որոշվում էր նահանգապետը, հաղթում է ընդդիմադիր Ազգային գործողության կուսակցությունը (ԱԳԿ), հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախնական հաշվարկի տվյալների համաձայն, ԱԳԿ-ն նահանգապետություն է ստանում ԻՀԿ-ի երկու հենարանում` Տամաուլիպասում եւ Վերակրուսում, որոնք ավանդաբար համարվել են իշխող կուսակցության տարածքը: 1929-ից ԻՀԿ-ն ոչ մի անգամ չէր պարտվել այդ երկու առանցքային նավթարդյունահանող շրջանի ղեկավարների ընտրություններում:
ԱԳԿ-ն նաեւ մենակ կամ կոալիցիայով ձայների մեծամասնություն է ստանում Կինտանա-Ռոոում, Պուեբլեում, Դուրանգոյում, Չիուաուայում, Ագուսկալենտեսում: ԻՀԿ-ն իր հերթին հաղթում է Սինալոայի ընտրություններում, որոնք այժմ ընդդիմադիր նահանգապետ ունեն:
Մեխիկո քաղաքի հիմնադիր ժողովի ընտրությունները եւս, որը նահանգի կարգավիճակ է ստացել, անցել են ընդդիմության նշանի տակ: Ընտրողների ձայների մեծամասնությունը ստացել է «Մորենա» շարժումը, երկրորդ տեղում է Ժողովրդավարական հեղափոխության շարժումը (ԺՀՇ): Հենց հիմնադիր ժողովը Միխիկոյի սահմանադրության նախագիծ կմշակի, որը նրան առաջարկվել է որպես երկրի նոր նահանգի (ավելի վաղ քաղաքը կրում էր դաշնային օկրուգի կարգավիճակ):





























