Թուրքիան Գերմանիային պատասխան մեղադրանք է առաջադրել՝ հայտարարելով Նամիբիայում այդ երկրի կողմից իրագործած ցեղասպանության մեջ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Haberturk-ը:

Ըստ պարբերականի, թուրքական խորհրդարանի՝ Արդարություն եւ զարգացում կուսակցության պատգամավոր Մեթին Քյուլունքը 1904-1907 թվականներին Նամիբիայում իրագործված ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծ է ներկայացրել՝ ի պատասխան գերմանական Բունդեսթագի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման:

Նամիբիական ցեղասպանությունը 1904-1907 թվականներին Հարավ-Արեւմտյան Աֆրիկայում ժողովրդական ապստամբությունը դաժանորեն ճնշելու ընթացքում Կայսերական Գերմանիայի գաղութարար զորքերի կողմից գերերո եւ նամա ցեղերի բնակչության 80%-ի սպանությունն է: