Անշարժ գույքի շուկայի Նյու Յորքի մագնատը հայտնվել է միջազգային սեքսուալ սկանդալի կենտրոնում, նրան կասկածում են թանկարժեք մարմնավաճառների հետ կապի մեջ, գրում է NYDailyNews-ը:

Ըստ պարբերականի՝ 57-ամյա Թեֆթիկ Արիֆը ձերբակալվել է Թուրքիայում: Նրան մեղադրում են հարուստ գործարարների եւ արեւելաեվրոպական մոդելների միջեւ հանդիպումներ կազմակերպելու մեջ` 60 մլն-անոց զբոսանավում, որը պատկանում էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին:

Արիֆը եղել է այն 10 անձանց շարքում, որոնց ձերբակալել են մարմնավաճառների հետ կապի մեջ:

Դատախազ Հուսիֆ Հաքքի Դողանը հայտնել է, որ «Սավարոնա» զբոսանավը» երկու անգամ օգտագործվել է սեքս-երեկույթների համար: Գործարարները 3-ից 10 հազար դոլար են վճարել կանանց հետ երեկո անցկացնելու համար:

Արիֆի փաստաբանը հայտնել է, որ նրան զրպարտում են եւ իր պաշտպանյալը մտադիր է պաշտպանվել մինչեւ վերջ: