Բիշքեկում գազով լի ցիստեռնի պայթյունի հետեւանքով 14 մարդ է տուժել: Նրանք տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ղրղզստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Քաղաքի պահեստներից մեկի տարածքում գազատարների վերանորոգման ժամանակ մեքենաներից մեկը պայթել է: Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբ է աշխատում:
ՆԳՆ-ի փոխացմամբ, նախնական տվյալներով, միջադեպի պատճառ կարող էր դառնալ վերանորոգման ժամանակ անվտանգության կանոնների խախտումը: Գերատեսչությունը նաեւ հերքել է որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է:




























