Եվրամիությունը հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը հստակ քայլ կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ըստ Թրենդ գործակալության, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Միլենա Մարդը:

«Ինչպես գիտեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են այդ ուղղղությամբ (հակամարտության կարգավորման - խմբ.): Իհարկե, մենք սատարում ենք այդ գործընթացը եւ հույս ունենք, որ հաջորդ հանդիպումը, եթե այն տեղի ունենա հունիսին, կարող է հակամարտության կարգավորման ուղղությամբ հստակ քայլ դառնալ»,- հայտարարել է Միլենա Մարդը:

Ըստ նրա, Եվրամիության համար այդ հարցը կարեւոր եւ օրակարգային է: