Բրազիլիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է հոկտեմբերի 31-ին: Դրան մասնակցելու են կառավարող Աշխատավորների կուսակցության ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Դիլմա Ռոուսեֆն ու Սան-Պաուլու նահանգի նախկին նահանգապետ, ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ժոզե Սերրան, որոնք համապատասխանաբար հավաքել են 46,8 եւ 32,6 տոկոսը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Դիլմա Ռուսեֆը, որին աջակցում է ներկայիս նախագահ Լուլա դա Սիլվան, հենց սկզբից համարվում էր հաղթողի հիմնական թեկնածուն: Քվեարկության արդյունքների ամփոփումից հետո, Ռոուսեֆը համոզմունք է հայտնել, որ երկրորդ փուլում կհաղթի հենց ինքը: