Ֆրանսիան գյուղատնտեսական ոլորտում փորձն է կիսում Ադրբեջանի հետ: ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Օրելիա Բուշեն:
«Այդ նախագծերի շրջանակում մենք արդիականացնում են Ադրբեջանի անասնաբուժական ծառայությունը: Գլխավորը կենդանիների առողջությունն է: Այստեղ նախարարն անդրադարձավ նաեւ ուսանողական ծրագրերի հարցին: Երկու երկրների միջեւ հնարավոր է նաեւ ուսանողների փոխանակում»,- հայտարարեց դեսպանը:
Նշենք, որ Ֆրանսիայի Զարգացման գործակալությունն Ադրբեջանում գյուղատնտեսության զարգացման համար 112.5 մլն դոլար կհատկացնի:





























