Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գները նորից սկսել են նվազել: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 2,26 տոկոսով՝ հասնելով 49,72 դոլարի մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը աճել է 1,83 տոկոսով՝ հասնելով 50,5 դոլարի, հայտնում է Gazeta-ն: