Թուրքիայի Բուրդուր քաղաքի դպրոցներից մեկի տնօրենն արգելել է 15- ամյա Մուսա Ջանին ձիով գալ դասի:
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` 15-ամյա Մուսա Ջանն արդեն չի կարող ամեն օր դասի գնալ իր սիրելի «Քամի» անունով ձիով: Դպրոցի տնօրեն Սամի Բյուլբյուլը արգելել է Մուսային, ձիով գալ դասի, քանի որ ձին կարող է վնաս հասցնել աշակերտներին:
Մուսա Ջանը նշել է, թե շատ է տխրել, որ այլեւս չի կաող ձիու հետ գնալ դպրոց: «Ես ձիով է գնում դպրոց, որպեսզի ձին մի քիչ մաքուր օդ շնչի եւ զբոսնի: Երբ մտնում էի դպրոց, ձին հանձնում էի ընկերոջս, ով դասի վերջում ինձ էր վերադարձնում այն»-նշել է 15-ամյա Մուսան:




























