Ալպերում Germanwings օդանավի ավիավթարի հետեւանքով զոհվածների ազգականներից մեկը Դյուսելդորֆում դատական հայց է ներկայացրել այն բժշկի դեմ, ում հսկողության տակ էր գտնվում օդաչու Անդրեաս Լուբիցը, հայտնում է Deutsche Welle-ը:

Նշում են, որ 61-ամյա ձեռներեց Քլաուս Ռադնեն, որը վթարի հետեւանքով կորցրել է իր դստերն ու թոռանը, մեղադրում է Լուբիցի բժշկին այն բանի համար, որ նա, չնայած հիվանդի մոտ ախտորոշված հոգեկան խանգարմանը, այդ ախտորոշման մասին չի տեղեկացրել ոչ ավիաընկերության ներկայացուցիչներին, ոչ էլ Գերմանիայի օդային երթեւեկության կառավարման դաշնային գերատեսչությանը:

Տղամարդը վստահ է, որ այս դեպքում բժիշկը պետք է բացառություն աներ ու խախտեր բժշկական գաղտնիքը չհրապարակելու պարտավորությունը: