Սաուդյան Արաբիայում՝ Էր Ռիյադ ու Քուսեյմ քաղաքների միջ մայրուղու վրա խոշոր վթարի հետեւանքով 15 մարդ է զոհվել, եւս 24-ն էլ վնասվածքներ է ստացել, հայտնել են սաուդյաան լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Կարմիր Կիսալուսին» կազմակերպության ներկայացուցիչ Աբդալլա ալ Մորեյբեդին:

Նրա խոսքով վթարը հունիսի 6-ի երեկոյան է եղել, մայրուղու վրա իրար են բախվել բեռնատարն ու ավտոբուսը: Վթարի վայր է ուղարկվել շտապ օգնության 15 ավտոմեքենա ու երկու ուղղաթիռ: Տուժածներին տարել են մոտակա հիվանդանոցներ, նրանցից հինգը ծանր վիճակում են:

Սաուդյան Արաբիայում ՆԳՆ-ն կանոնավոր կերպով անցկացնում է Անվտանգ երթեւեկության օրեր, սակայն առայսօր ավտոմոբիլային վթարները երիտասարդների մահացության գլխավոր պատճառներից են թագավորությունում: