Իսպանիայի Կադիսի նահանգի Ալխեսիրաս նավահանգստում մոտ կես տոննա կոկաին է հայտնաբերվել:

498 կգ քաշով կոկաինի խմբաքանակը հայտնաբերվել էր կոնտեյների մեջ, ասված է Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի հայտարարության մեջ: Բեռը ժամանել էր Կոլումբիայից, թմրանյութը պլանավորվում էր իրացնել Եվրոպայի տարածքում:  Ձերբակալվել է 9 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Խուզարկության ընթացքում հայնտաբերվել է նաեւ զենք, 9 թանկարժեք մեքենա, կանխիկ գումար՝ 55 հազար եվրո, ինչպես նաեւ փաստաթղթեր: