Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն ռադայի քննարկմանն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին, այդ թվում՝ ԿԸՀ նախագահ Միխայիլ Օխենդովսկուն ազատելու մասին որոշման նախագիծը, հայտնում է «112 Ուկրաինան»:
ԿԸՀ անդամներին պաշտոնանկ անելու որոշումը պայմանավորված է նրանց լիազորությունների ժամկետի սպառմամբ:
Մեկ այլ որոշման նախագծով Պորոշենկոն Ռադային առաջարկում է ԿԸՀ 11 նոր անդամների նշանակել:





























