Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ամենամյա վարկանիշը: Ամսագրի վարկածով 2016-ի ամենաազդեցիկ կին է ճանաչվել կրկին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Երկրորդ հորիզոնականում է ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը: Երրորդ տեղում է ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելլենը:

Չորրորդ հորիզոնականում է հայտնվել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կինը՝ Մելինդան: