Պայթյունը տեղի է ունեցել երկրի հյուսիսում Հարյանա նահանգում, դրա հետեւանքով տուժել է 12 մարդ, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Zee News-ին:

Ավտոբուսը Ջեյկհալ քաղաքից ուղեւորվել է Ֆաթեհաբադ քաղաք: Նախնական տվյալներով, ուղեւորներից մեկը պայուսակում քիմիական նյութ է տեղափոխել, որը որպես պայթուցիկ է ծառայել: Այս պահին ոստիկանները փնտրում են նրան: 

Բոլոր տուժածներին հասցրել են մոտակա հիվանդանոց: Հեռուստաալիքը նշում է, որ սա Հարյանա նահանգում սա ամսվա ընթացքում ավտոբուսում պայթյունի արդեն երկրորդ դեպքն է քիմիական նյութի օգտագործմամբ: