Ամերիկացի մեքենագողերի շրջանում ամենահայտնի քաղաքը Լոս Անջելեսն է, որտեղ վերջին տարում գողացել են 57 հազար 247 մեքենա: Բացի այդ, Քալիֆորնիայի նահանգը բնակչության մեկ շնչին բաժին ընկնող գողությունների թվով 8-րդ տեղում է: Այս մասին ասված է ԱՄՆ ապահովագրական հանցագործությունների ազգային բյուրոյի հաշվետվության մեջ, փոխանցում է Motor-ը:

Մեքենաների առեւանգման քանակով երկրորդ տեղում է Սան Ֆրանցիսկոն, որտեղ 2015-ին գողացել են 30.5 հազար մեքենա: Երրորդ տեղում է Հյուսթոնը՝ 25.4 հազար մեքենա, հետո գալիս են Նյու Յորքը՝ 22.3 հազար, Չիկագոն՝ 19.5 հազար:

Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող մեքենաների գողությունների քանակով ռեկորդակիրը Քալիֆորնիայի նահանգի Մոդեստո քաղաքն է, որտեղ անցյալ տարի գողացել են ավելի քան 4 հազար մեքենա կամ 100 բնակչի հաշվարկով՝ 756 մեքենա:

Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող մեքենաների առեւանգման առումով վտանգավոր տասնյակում են նաեւ Ալբուկերկեն (Նյու Մեքսիկոյի նահանգ), Բեյքերսֆիլդը (Քալիֆորնիա), Սալինասը (Քալիֆորնիա), Սան Ֆրանցիսկոն (Քալիֆորնիա), Սթոքթոնը (Քալիֆորնիա), Պուեբլոն (Կոլորադո), Մերսեդը (Քալիֆորնիա), Ռիվերսայդը (Քալիֆորնիա) եւ Վալիեխո Ֆեյրֆիլդը (Քալիֆորնիա):

Ամենից քիչ մեքենաներ են գողացել Միչիգանի նահանգի Մեդլենդե քաղաքում՝ 21 մեքենա, իսկ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող մեքենաների քանակով՝ Փենսիլվանիայի նահանգի Սթեյթ Քոլեջում՝ 22 մեքենա:).