Ուկրաինայի հայերի միության անդամները մասնակցել են Պոդոլա ժողովուրդների Մշակույթի փառատոնին, որը կայացել է հունիսի 4-5-ը Կիեւի Կոնտրակտովայա հրապարակում, հայտնում է Analitikaua-ն:
Հայկական մշակութային ավանդույթները փառատոնում ներկայացվել են ՈՒՀՄ-ին կից Գեղարվեստական մանկական ստուդիայի սաների աշխատանքների տեսքով, ինչպես նաեւ ՈՒՀՄ մարզական սեցիայում շախմատի մրցաշարով:

Փառատոնին մասնակել են Ուկրաինայի հայերի միությունը, Ուկրաինայի գերմանացիների միությունը, «Վիդերշտրալ» գերմանական մշակույթի կենտրոնը, Գյոթեի ինստիտուտը, Կիեւում «Էնոտիտա» հունական եղբայրությունը, Արեւելաեվրոպական հրեաների մշակույթի եւ պատմության հետազոտական կենտրոնը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՈՒՀՄ-ն ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների ժողովրդականացման ուղղությամբ: