Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է:

79-ամյա քաղաքական գործիչը տեղափոխվել է Միլանի հիվանդանոցներից մեկը սրտի խնդիրների պատճառով:

Նրա մամուլի խոսնակը հայտնել է, որ Բեռլուսկոնիի կյանքին ոչինչ չի սպառնում:

Հիվանդանոցից հայտնել են, որ Բեռլուսկոնին մի քանի օր իրենց մոտ կմնա սրտի հետազոտություններ անցնելու համար:
Նշենք, որ 9 տարի առաջ Բեռլուսկոնիին կարդիոստիմուլատոր էին դրել: