Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ երկխոսությունը շարունակվում է դեսպանների մակարդակով, սակայն դեռեւս դժվար թե տանի մեծ ըմբռնման: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է RIA Novosti-ն:
«Դեսպանների մակարդակով երկխոսությունն ընթանում է, այն դժվար թե մեզ մոտեցնի մեծ ըմբռնման»,- ասել է Պեսկովը՝ անդրադառնալով Ռուսաստանի տարածքում «Ռուսաստան-ՆԱՏՕ» խորհրդի նիստ անցկացնելուն:
Պեսկովի խոսքով՝ դեռեւս արձանագրվում է փոխադարձ վստահության պակաս: