Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե ԵՄ–ն հրաժարվի Թուրքիայի քաղաքացիների համար հանել վիզաները, իրենք ստիպված են լինելու սառեցնել հետընդունման համաձայնագիրը։
Թուրքական TRT–ի եթերում Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել է Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրին՝ շեշտելով, թե ԵՄ–ի առաջադրած 72 կետանոց պայմանններից 69–ը Թուրքիան կատարել է։ Նա պնդել է, թե Թուրքիան չի կատարի կետերից մեկը, որը վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին։
Չավուշօղլուն նշել է, թե ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման եւ հետընդունման համաձայնագիրը միաժամանակ են ստորագրել ու եթե ԵՄ–ն հրաժարվի Թուրքիայի քաղաքացիների հանել վիզաները, Թուրքիան կսառեցնի հետընդունման համաձայնագիրը։





























