Գերմանիայի նոր ռազմական հայեցակարգի նախագծում Ռուսաստանի վերաբերյալ հակառկորդ ձեւակերպումը չկա: Այս մասին ասել է Գերմանիայի ՊՆ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ձեր ձեւակերպած հարցերին ի պաատասխան ես կարող եմ հստակ պատասխանել՝ ոչ»,- ասել է նախարարը, պատասխանելով այն հարցին, արդյոք նա հաստատում է Ռուսաստանի վերաբերյալ «հառակարոդ, մրցակից» տերմինների գործածումը Գերմանիայի նոր ռազմական հայեցակարգում, այսպես կոչված բունդեսվերի «Սպիտակ գրքում»:
Նա նկատել է, որ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները կարող են բնորոշվել որպես «մարտահրավերներ, այլ ոչ թե որպես ձեր գործածած տերմիններով»:





























