Գերմանացի պաշտոնյաները պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրա Բեռլին կատարած նրա այցի ընթացքում, որպեսզի նա ազատի անարդարացի ազատազրկված քաղաքական ակտիվիստներին եւ կառավարության քննադատներին, նշում է Human Rights Watch-ը:
Բեռլինը Ալիեւին պետք է կոչ անի հանել վերջերս ազատության մեջ հայտնված ակտիվիստների սահմանափակումները եւ օրենսդրական բարեփոխումներ անցկացնի:
Կազմակերպության՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյո Ուիլյամսոնի խոսքով՝ Գերմանիան պետք է նախագահ Ալիեւին կոչ անի վերջ դնել երկրում մարդու իրավունքների ոլորտում դաժան միջոցներին եւ դադարեցնել այլախոհների ձերբակալությունները:
Հիշեցնենք, որ Ալիեւը հունիսի 7-8-ը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում:





























