Ուկրաինայում Օդեսա-Ռենի խճուղու վրա վրան են տեղադրել «Օդեսայի մարզային պետական վարչակազմի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ժամանակավոր գրասենյակ» գրությամբ, հայտնում է «Ուկրաինա 112» հեռուստաալիքը:
Սաակաշվիլիի խոսքով, իրեն չի գոհացնում խճուղու ֆինանսավորման ծավալը եւ վերանորոգման աշխատանքների ինտենսիվությունը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին հանձնարարել է անձնական վերահսկողության տակ առնել Օդեսա-Ռենի ճանապարհի շինարարությունը, որի վերանորոգումը սկսվել է մարտին:





























