Լոս Անջելեսի դատարանը հրապարակել է Grim Sleeper մականունով հայտնի սերիական մարդասպան Լոննի Ֆրանկլին-կրտսերի գործով դատավճիռը: 20 տարվա ընթացքում 9 կնոջ եւ մեկ անչափահաս աղջկա սպանության համար նա մահվան կդատապարտվի: Երդվյալները նրան մեղավոր են ճանաչել, սակայն վերջնական վճիռը դատավորը պետք է հրապարակի օգոստոսի 10-ին:
Ըստ Americaru-ի, երդվյալների դատավճռի հրապարակման ժամանակ ամբաստանյալը որեւէ զգացմունք չի արտահայտել, մինչդեռ սպանվածների հարազատները լավ են եղել: Նրան մեղավոր են ճանաչել բոլոր 10 սպանություննների մեղադրանքով:
63-ամյա աֆրոամերիկացի Ֆրանկլինը Լոս Անջելեսի ոստիկանության ավտոկայանատեղիի ծառայողն ու հավաքարարն է եղել: Նրան Grim Sleeper են կոչել այն բանի համար, որ սպանությունների միջեւ երկար ժամանակ է անցել, կարծես մարդասպանը «քնել է»: Մարդասպանի ամենաերիտասարդ զոհն ընդամենը 15 տարեկան է եղել:
Ամեն դեպքում, բազմաթիվ իրավաբաններ կարծում են, որ Ֆրանկլինին հազիվ թե մահապատժի ենթարկել: Քալիֆորնիայում շուրջ 750 մարդասպաններ շարունակում են մնալ մահապարտների խցերում: Նահանգում 10 տարի նման դատավճիռներն ի կատար չեն ածվում:




























