Այսօր` հոկտեմբերի 4-ին նշվում է կենդանիների պաշտպանության միջազգային օրն է: Օրվա առթիվ, այսօր Երեւանում կազմակերպվում է դրամահավաք, որը հատկացվելու է շների կացարանում բնակվող կրծքի քաղցկեղով հիվանդ 8 շների վիրահատությանը, յուրաքանչյուր վիրահատության արժեքը 20 000 դրամ է:

Facebook սոցիալական ցանցում տեղադրված տեղեկատվության համաձայն, ժամը 18:00-ին Թամանյանի արձանի մոտ կկազմակերպվի հանդիպում: Հանդիպմանը հրավիրված են երեխաներ, ովքեր գույնզգույն կավիճներով հատակին կենդանիներ կնկարեն եւ մարդիկ, ովքեր կցանկանան սիրել կամ էլ որդեգրել շներին:  

Երեւանի բնակիչները լավ գիտեն, թե դեռ քանի-քանի թափառող "մարդու բարեկամներ" կան քաղաքի փողոցներում (ֆոտոռեպորտաժ):

Կենդանիների պաշտպանության միջազգային օրն առաջին անգամ նշվել  է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում 1931 թվականին: Միջազգային օր հայտարարելու նպատակը մարդկանց՝ կենդանիների խնդիրների եւ իրավունքների վրա ուշադրություն հրավիրելն էր: