Ճապոնիայի Օկինավա պրեֆեկտուրայի Նախա օդանավակայանում՝ մասնավոր օդանավի մեջ ոսկու 100 կիլոգրամանոց խմբաքանակ է հայտնաբերվել ու առգրավվել հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
Ոսկու մոտավոր արժեքը կազմում է մոտ 500 մլն իեն (մոտ 4.5 մլն դոլար): Ճապոնական օրենքներով, երկիր ոսկի բերելիս պետք է վճարել 8 տոկոսի սպառողական հարկ՝ հաշվի առնելով հնարավոր վերավաճառքը երկրի ներսում: Այդ գումարը գործարքի ժամանակ պետք է գնորդն էլ վճարը, այնպես որ վերջին հաշվով վաճառողը վերադարձնում է իր վճարած գումարը: Սահմանը հատելիս հարկի չվճարման դեպքում մաքսանենգները փաստորեն 8 տոկոսի եկամուտ են շահում, ինչը տվյալ դեպքում կկազմեր մոտ 400 հազար դոլար:
Ոստիկանությունը կասկածներ ունի, որ մաքսանենգության այս ուղու կազմակերպմանը մասնակցություն են ունեցել յակուձա հանցավոր խմբավորումները:
Հունվարին Օսակայում առգրավվել էր ոսկու ու թանկարժեք իրերի ավելի խոշոր խմբաքանակ՝ 130 կգ ոսկի ու 586 ժամացույց, որը Հոնկոնգի չարագործները փորձել են անցկացնել որպես օճառ: Ոստիկանությունը այն ժամանակ 10 մարդ էր ձերբակալել: Թանկարժեք իրերի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 1 մլրդ իեն (8.5 մլն դոլար): Չարագործները 12 արկղ էին բերել, որոնցում կոսմետիկայի ու օճառի կտորների տակ թաքցված էին ոսկու սալիկներն ու ճամացույցները: Կանսայ օդանավակայանի աշխատակիցներին տարօրինակ էր թվացել, որ մաքսանենգները այդ արկղերին շատ ավելի զգույշ էին վերաբերվում, քան սովորական օճառով արկղերին կարելի է վերաբերվել: Ոստիկանությունը կասկածներ ունի, որ Հոնկոնգից ոսկու ու ժամացույցների տեղափոխման ուղին մոտ հինգ տարի գործել է:




























