Հանրապետական Դոնալդ Թրամփը «օրգանապես անպիտան է» ԱՄՆ նախագահ դառնալու համար, այս մասին հունիսի 7-ին հայտնել է նախագահի պաշտոնի համար դեմոկրատների կողմից գլխավոր թեկնածու Հիլարի Քլինթոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք մեզ ավելի ուժեղ ենք համարում, երբ միասին ենք: Եվ հիմա ընտրությունն ակնհայտ է: Դոնալդ Թրամփն օրգանապես անպիտան է նախագահ դառնալու համար»,- ասել է նա՝ ելույթ ունենալով իր մրցակիցների առաջ Նյու Յորքում:

Նրա խոսքով՝ Թրամփը  ձգտում է պատ կառուցել ոչ միայն ԱՄՆ–ի ու Մեքսիկայի միջեւ, այլեւ փորձում է ամերիկացիներին էլ պառակտել: «Երբ նա ասոմ է՝ եկեք նորից Ամերիկայի մեծությունը վերականգնենք, դա նշանակում է եկեք Ամերիկային նորից հետ մղենք»- հավելել է նախկին պետքարտուղարը իր ելույթում, որն ուղիղ եթերում հեռարձակել են ԱՄՆ առաջատար լրատվական հեռուստաընկերությունները: