Ղազախստանի ոստիկանությունը ձերբակալել է հունիսի 5-ին Ակտոբեի ահաբեկչության եւս մեկ կասկածյալի, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ղազախստանի ՆԳՆ մամուլի խոսնակ Ալմաս Սադուբաեւին:

«Այսօր Ակտյուբինի մարզի Խոբդա գյուղում ձերբակալվել է հարձակումներին մասնակցած հանցագործներից մեկը: Շարունակվում է մնացած 6 հանցագործների որոնումը»,- ասել է Սադուբաեւը:

Նրա խոսքով՝ հանրապետությունում իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է: