Կահիրե-Պեկին չվերթն իրականացնող EgyptAir-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Ուզբեկստանում պայթյունի սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է «Ալ Վասատը»:

Գործակալության տեղեկություններով՝ Կահիրեի օդանավակայանի ներկայացուցիչները անանուն նախազգուշացում են ստացել օդանավում ռումբի առկայության մասին: