Բոլթոնում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակում Լյովա Կիրակոսյանը չկարողացավ պաշտպանել առաջին թեթեւ քաշային կարգի EBU վարկածի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: 12 ռաունդանոց մենամարտի արդեն 3-րդ ռաունդում Կիրակոսյանը տեխնիկական նոկաուտով պարտվեց բրիտանացի Ստեֆեն Ֆոսթերին: Նախկին գյումրեցի բռցքամարտիկն այժմ բնակվում է Ֆրանսիայում,սակայն ունի Ռուսաստանի քաղաքացիություն: