Հայաստանը 2016-ին վատթարացրել է խաղաղասիրության գլոբալ ինդեքսում իր դիրքերը՝ 163 երկրների ցուցակում հայտնվելով 110-րդ հորիզոնականում:
Հայաստանը, նախորդ տարվա համեմատ, 19 կետով ցած է գլորվել: Տարածաշրջանային երկրներից միայն Վրաստանն է, որ համեմատաբար բարձր դիրքերում է՝ 85-րդ հորիզոնական: Հարեւան Ադրբեջանը 134-րդ տեղում է, Թուրքիան՝ 145-րդ: Իրանը դասավորվել է 133-րդ հորիզոնականում: Նշենք, որ ընդհանուր առմամբ տարածաշրջանային երկրները, Իրանից բացի, վատացրել են դիրքերը նախորդ տարվա համեմատ:

Երկրների խաղաղասիրությունը գնահատվում է 22 ցուցանիշներով, այդ թվում՝ ներքին եւ արտաքին պատերազմների քանակը, հարեւան երկրների հետ հարաբերությունները, հանցագործությունների թիվը, քաղաքական անկայունությունը, սպառազինությունների ներմուծումն ու արտահանումը:

Աշխարհի ամենախաղաղասեր երկիրն է մնում Իսլանդիան, վերջին տեղում է Սիրիան: