ԱՄՆ-ում չորեքշաբթի հունիսի 8-ի գիշերը երկու F-16 կործանիչ է բախվել: Այդ մասին հայտնել են Հարավային Կարոլինայի Ազգային Գվարդիայի ավիացիայից: Միջադեպը տեղի է ունեցել Ջորջիայի նահանգում, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով  CNN-ին:

Հաղորդագրության մեջ ասված է, որ «կանոնավոր գիշերային թռիչք» իրականացնող օդաչուները հասցրել են պարաշյուտով ցատկել: 

Ներկայումս միջադեպի պատճառների հետաքննություն է իրականացվում: