Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցն ընդդեմ Պաշտպանության նախարարության, Վարչական դատարանում լսվելու է դռնփակ: Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է անվավեր ճանաչել «ՀՀ պաշտպանության նախարարի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի մասին» հրամանը:
2010 թ. փետրվարի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ ՊՆ-ին, որպեսզի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ իրեն տրամադրեր 2009 թվականին ՀՀ Զինված ուժերում մահացած ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների թիվը, նրանց անուն ազգանունները եւ հասցեները:
ՊՆ-ն մերժել էր տեղեկատվության տրամադրումը՝ պատճառաբանելով, որ պահանջվող տեղեկատվությունը «ՀՀ ՊՆ-ի գաղտնագրման ենթակա ընդլայնված գերատեսչական ցանկի մասին» հրամանի համաձայն համարվում է գաղտնիք:
Դատական նիստը նշանակված է այսօր` հոկտեմբերի 4-ին, ժամը 16-ին:




























