Աճուրդի են հանվել նացիստական Գերմանիայի առաջնորդներ Ադոլֆ Հիտլերի, Հերման Գյորինգի եւ Հենրիխ Հիմլերի անձնական իրերը, հայտնում է Daily Mail-ը: Վաճառվում են նաեւ Հիտլերի տիկնոջ՝ Եվա Բրաունի զգեստները:
Լոտերի թվում են Հիտլերի փողկապն ու գուլպաները, Գյորինգի կիսավարտիքներն ու կոշիկները եւ Հիմլերի ձեռագրերը:
Բացի այդ, աճուրդի է հանվել պարանի այն կտորը, որով Նյուրնբերգի դատավարությունից հետո կախաղան էր հանվել «Գրոհիչ» (Der Stürmer ) թերթի խմբագիր Յուլիուս Շտրեյխերը:
Աճուրդը կկայանա հունիսի 16-ին Մյունխենի Hermann Historica աճուրդի տանը:
Լոտերը ժամանակին պահվում էին ամերիկացի Ջոն Կ. Լաթիմերի հավաքածուում: Նա մահացել էր 9 տարի առաջ:




























