Disney ստուդիայի հանրահայտ նկարիչ-մուլտիպլիկատոր Ուիլլիս Փայլը մահացել է   101 տարեկան հասակում, հայտնում է  Gazeta-ն` վկայակոչելով The Hollywood Reporter-ին:

Նկարիչ-մուլտիպլիկատորի ընտանիքը պատմել է, որ Փայլը մահացել է հունիսի  2-ին` Նյու Յորքում, Բրոդվեյում գտնվող իր տանը:

Disney-ում իր կարիերան Փայլը սկսել է 1937-ի նոյեմբերին, որպես հանձնակատար: Հետագայում նա մասնակցել է այնպիսի ժապավենների ստեղծմանը, ինչպիսիք են   «Պինոկիո», «Բեմբի», «Ֆանտազիա» մուլտֆիլմերը:

Բացի այդ, Փայլը համագործակցել է մուլտիպլիկատոր Ուոլթեր Լանցի` անիմացիոն փայտփորիկի ստեղծողի հետ: Նա նաեւ աշխատել է տարբեր հեռուստատեսային ծրագրերում: