Ֆրանսիական Louis Vuitton նորաձեւության տունը հայտարարել է օծանելիքի շուկա վերադառնալու մասին: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Luxurylaunches-ը:

Վերջին անգամ Louis Vuitton ապրանքանիշի՝ Eau de Voyage անվանումով օծանելիքը թողարկվել է 1946 թվականին: Նոր բույրը ստեղծում է հայտնի պարֆյումեր Ժակ Կավալիեն, որն աշխատել է Givenchy-ի, Issey Miyake-ի, Yves Saint Laurent-ի եւ Lancôme-ի համար:

Օծանելիքի արտադրությամբ զբաղվելու է ֆրանսիական Գրասում գտնվող գործարանը: Բույրերը վաճառքի կհանվեն սեպտեմբերին, Louis Vuitton-ի որոշ խանութներում: Ապագա արտադրանքի գները դեռեւս չեն հրապարակվում: