Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին հոկտեմբերի 11-ին կժամանի Ադրբեջան: Այցի ընթացքում նա քննարկելու է տարածաշրջանային անվտանգության հարցերը, հաղորդում է ադրբեջանական «ԱզերԹԱՋ» գործակալությունը:
Այցը կայանալու է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հրավերով: Հանդիպման ընթացքում քննարկվելու են նաեւ երկկողմ պաշտպանության հարցեր:





























