Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հաջորդ շաբաթ սրտի վիրահատության կենթարկվի: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով նախկին վարչապետի բժշկին:

«Մենք պարզեցինք աորտայի փականի խնդիրը, որը կոչվում է աորտայի փականի անբավարարություն: Դա շտկելու մեկ միջոց կա՝ վիրահատական ճանապարհով այդ փականի փոխարինումը»,- հայտնել է Բեռլուսկոնիի անձնական բժիշկ Ալբերտո Զանգրիլլոն:

Ըստ Gazeta-ի, 79-ամյա Բեռլուսկոնին, որն Իտալիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 4 անգամ, սրտի խնդիրների պատճառով հիվանդանոց է տեղափոխվել: