Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին առաջարկել է ՆԱՏՕ-ին` օգտագործել իր երկրի տարածքը՝ Աֆղանստան բեռներ տեղափոխելու համար, եւ եթե պաշտոնական արձագանք լինի, կսկսվեն բանակցությունները: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին` Վրաստանի նախագահի արած հայտարարությունը:

Ըստ վրացական լրատվամիջոցների՝ Սահակաշվիլին Ռասմուսենի հետ համատեղ ճեպազրույցում ասել է, թե Վրաստանը կարող է առաջարկել ՆԱՏՕ-ին` օգտագործել իր երկրի տարածքը՝ Աֆղանստան բեռներ տեղափոխել համար: Ընդ որում, Սահակաշվիլին խոստացել է, որ այդ ուղին ամենաանվտանգը կլինի: