Հոկտեմբերի 5-8-ը ՆԱՏՕ-ի «Գիտություն հանուն խաղաղության եւ անվտանգության» ծրագրի շրջանակներում Երեւանում տեղի է ունենալու խոշոր գիտաժողով` Մարդկային եւ սոցիալական գործոնների դինամիկան աղետների կանխարգելման ոլորտում թեմայով:

Գիտաժողովին մասնակցելու են 11 երկրների, 5 միջազգային կազմակերպությունների 35-ից ավելի ներկայացուցիչներ:

Գիտաժողովի բացումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, ժամը 10.00-ին Երեւանի Ռեժինե հյուրանոցում (Նորքի այգիներ):